Երբ կցանկանաք պատրաստել արագ, համեղ և ձեռքի տակ կունենաք քիչ բաղադրիչներ, ապա անմիջապես սկսեք պատրաստել այս տորթը։ Այն անհավանական համեղ, նուրբ ու փափուկ է ստացվում։ Այս տորթի բաղադրության մեջ ներառված են թխվածքաբլիթներ։ Տորթի որակը անմիջականորեն կախված է թխվածքաբլիթների որակից։ Ընտրեք բարձրորակ թխվածքաբլիթներ։
Եվ այսպես, անհրաժեշտ է՝
Շոկոլադե թխվածքաբլիթներ — 350 գ
Կաթ — 350 մլ
Փխրեցուցիչ — 12 գ
Ջնարակ՝
Ընկուզով շոկոլադ — 90 գ
Կաթ — 40 մլ
Թխվածքաբլիթներն անցկացնել բլենդերով, ավելացնել կաթն ու փխրեցուցիչը։ Խառնել մինչև համասեռ դառնալը։ Լցնել ձևամանի մեջ և թխել 175 աստիճան տաքացված ջեռոցում՝ 60 րոպե։ Թխված լինելը ստուգել փայտիկի օգնությամբ։
Թխելուց հետո սառեցնել այն և անցնել ջնարակի պատրաստման գործընթացին․ տաքացնել կաթը, ապա ավելացնել շոկոլադը։ Խառնել այնքան, մինչև շոկոլադը կհալվի։ Այնուհետև պատրաստի ջնարակը լցնել տորթի վրա։ Այն կարելի է մատուցել թե՛ սուրճի, թե՛ թեյի հետ։
Վայելեք երեկոները այս անչափ համեղ տորթով ընտանեկան ջերմ մթնոլորտում։ Բարի ախորժակ։