Արագ և անչափ համեղ գաթա․ անմшհական միջուկով

Պատրաստեք շերտավոր խմորով գաթաներ այս բաղադրատոմսով։ Արագ գործընթաց ապահովելու համար առաջարկում ենք վերցնել պատրաստի շերտավոր խմոր կամ նախապաես այն պատրաստել։ Միջուկը, որն առաջարկում ենք,  անչափ համեղ է դարձնում  գաթան։

Այսպիսով, ձեզ անհրաժեշտ է՝

Շերտավոր խմոր — 500 գ

Ալյուր — 100 գ

Սերուցքային կարագ — 100 գ

Հավկիթ — 1 հ․

Շաքարավազ — 4 ճ․ գ․

Աղ մեկ պտղունց

Վանիլին

Ալյուրը սերուցքային կարագի հետ շփել ձեռքերի մեջ, այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչները, բացի հավկիթից, այնուհետև շարունակել շփել, մինչև կստացվեն հավասար փշրանքներ։ Գրտնակի օգնությամբ բացել խմորը, վրան լցնել միջուկը, հավասարեցնել, ապա փաթաթել ։

Վրան քսել հարած հավկիթ , կտրատել ոչ մեծ կտորներով և թխել 175 աստիճան տաքացված ջեռոցում՝ 30-35  րոպե։ Դարեր ի վեր գաթան հայկական սեղանից անպակաս քաղցրեղեն է եղել։

Այն պատրաստելիս միշտ ներսում մետաղադրամ են դրել․ ում ընկնում էր մետաղադրամը, նա հաջողակ էր համարվում։ Այս ավանդույթը սերնդեսերունդ փոխանցվել և մեզ է հասել։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: