Երեք բաղադրիչից պատրաստված տորթ․ անհավանական համեղ, նուրբ ու փափուկ

Երբ կցանկանաք պատրաստել արագ, համեղ և ձեռքի տակ կունենաք քիչ բաղադրիչներ, ապա անմիջապես սկսեք պատրաստել այս տորթը։ Այն անհավանական համեղ, նուրբ ու փափուկ  է ստացվում։ Այս տորթի բաղադրության մեջ ներառված են թխվածքաբլիթներ։ Տորթի որակը անմիջականորեն կախված է թխվածքաբլիթների որակից։ Ընտրեք բարձրորակ թխվածքաբլիթներ։

Եվ այսպես, անհրաժեշտ է՝

Շոկոլադե թխվածքաբլիթներ — 350 գ

Կաթ — 350 մլ

Փխրեցուցիչ — 12 գ

Ջնարակ՝

Ընկուզով շոկոլադ — 90 գ

Կաթ — 40 մլ

Թխվածքաբլիթներն անցկացնել բլենդերով, ավելացնել կաթն ու փխրեցուցիչը։ Խառնել մինչև համասեռ դառնալը։ Լցնել ձևամանի մեջ և թխել 175 աստիճան տաքացված ջեռոցում՝ 60 րոպե։ Թխված լինելը ստուգել փայտիկի օգնությամբ։

Թխելուց հետո սառեցնել այն և անցնել ջնարակի պատրաստման գործընթացին․ տաքացնել կաթը, ապա ավելացնել շոկոլադը։ Խառնել այնքան, մինչև շոկոլադը կհալվի։ Այնուհետև պատրաստի ջնարակը լցնել տորթի վրա։ Այն կարելի է մատուցել թե՛ սուրճի, թե՛ թեյի հետ։

Վայելեք երեկոները այս անչափ համեղ տորթով ընտանեկան ջերմ մթնոլորտում։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: