Մարիամ Ալեքսանյանը «Հարս չկա» սիթքոմի նոր եթերաշրջանից հետաքրքիր դրվագներ է հանրայնացրել

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը իր սոցհարթակում հանրայնացրել է լուսանկարներ, որոնք արված են «Հարս չկա» սիթքոմի  նկարահանումների ժամանակ։ Սիթքոմի երկրորդ եթերրջանը մարտի մեկից արդեն եթերում կլինի։

Հանրայնացված լուսանկարներին Մարիամը զվարճալի գրառում է կցել, որտեղ մասնավորապես գրել է․ «Չգիտեմ գլխիցս ինչ էին ուզում՝ անկեղծ: Բայց ես ու Բենը խեղդում էինք իրար»։ «Հարս չկա» սիթքոմի  նկարահանումները ավելի վաղ էին սկսել, սակայն պшտերшզմի պատճառով ընդհատվել էին, իսկ այժմ վերսկսել են։

Սիթքոմի դերասանները պատմում են, որ նոր եթերաշրջանը սկսվում է գլխավոր հերոսների հարսանիքով, սակայն այս անգամ նորից «Հարս չկա»։ Իսկ պատճառը չեն բացահայտում՝ հետաքրքրությունը պահպանելու նպատակով։

Նրանք վստահեցնում են, որ նոր եթերաշրջանը հետաքրքիր է լինելու նոր զարգացումներով և ավելի սուր հումորով։ Ավելի վաղ դերասանուհին ներկայացրել էր մի լուսանկար, որին կցել էր  սիրո մասին հարցադրում-գրառում։

«Ի՞նչ է սերը Ձեզ համար։ Գրեք ձեր մտքերը,ես սիրով կկարդամ: Ու հետաքրքիր մտքերը իմ Story-ում կտեղադրեմ»,- մասնավորապես գրել է Մարիամը։

Понравилась статья? Поделиться с друзьями: