Ռուս հայտնի սիրված երգչուհի Զեմֆիրան 8 տարի լռությունից հետո նոր ալբոմ է թողարկել

Ռուս հայտնի սիրված երգչուհի Զեմֆիրան հայրենի Ուֆայից տեղափոխվել էր Մոսկվա դեռևս 1998 թվականին։ Խմբակային երկար աշխատանքից հետո՝ մեկ տարի անց, հրապարակել են առաջին ալբոմը։

Այն սիրվել է հանրության կողմից։ Եվ մինչ այսօր էլ նրա կողմից թողարկված բոլոր երգերը մեծ ընդունելության են արժանանում հանրության կողմից։

Ութ տարի անց՝ փետրվարի 26-ին, առանց որևէ նախնական անոնսի և այլ հուշումների, որը վերջին տարիներին ընդունված է հանրային դեմքերի կողմից,  հայտնի ռուս  երգչուհի Զեմֆիրան հանրայնացրել է նոր ալբոմ, որը կոչվում է  «Borderline»: Ալբոմում ընդգրկված են տասներկու նոր երգեր, որոնցից չորսը հանրությանն արդեն ծանոթ էին։

Երգչուհու երկրպագուները մեծ ուրախությամբ ու ջերմությամբ են ընդունել և նշել, որ չափազանց երկար  են սպասել այս նորությանը և անչափ երջանիկ են։ Կան նաև կարծիքներ, որ այսքան երկար լռությունը ամբողջովին արդարացրել է իրեն։

Ալբոմում ընդգրկված բոլոր երգերն էլ հրաշալի են և երգչուհու յուրօրինակ ձեռագրի մեջ։ Երգչուհին այն հանրայնացրել է թվային սերվիսներում։

Понравилась статья? Поделиться с друзьями: