Բուլկու այս բաղադրատոմսը, որը ցանկանում ենք ձեզ ներկայացնել, աներևակայելի համային հատկանիշներով է օժտված։ Այն չափազանց հեշտ է պատրաստելը և բաղկավցած է ընդամենը մի քանի բաղադրիչից։
Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝
Հավկիթ — 2 հ․
Կաթ — 230 մլ
Ալյուր — 120 գ
Աղ — 0,5 թ․ գ․
Հավկիթները մի փոքր հարել (առավել նպատակահարմար կլինի գդալի օգնությամբ)։ Ավելացնել աղ, ալյուր և խառնել։ Անհրաժեշտ է այնքան խառնել, որպեսզի գնդիկներ այլևս չլինեն։ Քիչ-քիչ ավելացնել կաթը, հարել, այնքան մինչ կստացվի համասեռ զանգված, սակայն չափից դուրս հարել խորհուրդ չի տրվում։
Խմորը լցնել ձևամանի մեջ։ Խորհուրդ է տրվում այնպիսի ձևաման, որը կիրառվում է փոքրիկ կեքսեր պատրաստելու համար։ Բուլկու խմորը ձևամանի մեջ լցնել կիսով չափ, քանի որ այն կրկնակի բարձրանում է։
Բուլկիներն անհրաժեշտ է թխել 230 աստիճան տաքացված ջեռոցում 15 րոպե, որից հետո ջերմաստիճանը հասցնել 180 աստիճանի և շարունակել թխել 15-18 րոպե։ Ստացվում են անչափ նուրբ, արագ և որ ամենակարևորն է, համեղ։