Աննա Դովլաթյանն ընտանիքով մեկնել է հանգստի․ գեղեցիկ, արևոտ լուսանկարներ ծովափից

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը ընտանիքով մեկնել է հանգստի։ Երգչուհին գրել էր, որ այս հանգիստը իրենց դստեր առաջին թռիչքն է և ծնողները ենթադրաբար փոքր-ինչ անհանգստություն ունեին, թե ինչպես կդրսևորի իրեն փոքրիկ Կարինան։

Աննան գեղեցիկ լուսանկարներ էր հանրայնացրել ծովափից, որտեղ Կարինան խաղում էր ավազների հետ։ Լուսանկարներին նա գրառում էր կցել, որտեղ պատմել է, թե ինչու հանգստանալու համար հենց Եգիպտոս եկան։

Նա մասնավորապես գրել է․ «Անկեղծ ասած, առաջին անգամ Եգիպտոս լինելուց հետո որոշել էինք այլևս չվերադառնալ, քանի որ պատճառները շա՜տ֊շատ էին…

Բայց բալիկ ունենալուց հետո կրկին վերադարձանք, քանի որ առաջին հերթին ժամային առումով շատ հարմար է։ Բոլորս էլ գիտենք, որ երեխաների հետ երկար ճանապարհ գնալը դա տանջանք է, չնայած, հասկացա, որ Կարինան այնքան խելոք է, որ նրա հետ կարելի է նույնիսկ 12 ժամ թռչել»։

Երգչուհին շատ անգամ է նշել, որ դուստրը՝ Կարինան, շատ խելոք է և նրա խնամքով զբաղվելը ուղղակի հաճույք է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!