Կկռահե՞ք արդյոք, թե ո՞ր հայտնի դերասանուհու մանկության լուսանկարն է

Ընտանեկան ալբոմի ամենաջերմ բաժինը, թերևս, պատկանում է մանկության լուսանկարներին։ Դրանք միշտ առանձնակի հետաքրքրությամբ ու ջերմությամբ են դիտվում։ Հոգում արթնացնում են հրաշալի զգացողություններ և անհոգ տարիներին ապրած բոլոր երջանիկ ապրումները։

Ապագայում երջանիկ ու բավարարված անհատ ունենալու համար բավական է ունենալ երջանիկ մանկություն։ Մեն բոլորս գալիս ենք այնտեղից։

Այսօր անդրադարձ ենք կատարել  դերասանուհի Մարինկա Խաչատրյանի մանկության հուշերից մի փոքրիկ պատառիկի։ Մարինկան հանրության շրջանում ճանաչելի դարձավ իր պատանեկության շրջանում՝ դեռևս 16 տարեկանում։ Նրան հիշում են հեռուստասերիալներից։

Նա փոքրիկ, սակայն հաստատուն քայլերով սկսեց առաջ շարժվել և հրաշալի կերտել իրեն հատկացված դերերը։ Մարինկան հաճախ է ասում, որ անչափ շատ է սիրում իր աշխատանքը, իսկ այն ինչ սիրով ես անում, միշտ հրաշալի է ստացվում։

Դերասանուհին նշանադրվել էր դեռևս 2019-ին՝ իր ծննդյան օրը, իսկ 2020 թվականին սիրելին անակնկալ կերպով նրան ամուսնության առաջարկություն է արել՝  դերասանուհու ծննդյան 22- երորդ տարեդարձի օրը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!