Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ կուսակցությունը իր աջակցությունն է հայտնում «Հայրենիքի փրկության» շարժմանը և նրա կողմնակիցներին։ Այդ հայտարարության մեջ ասվում է, որ դեռևս երկու տարի առաջ Վիտալի Բալասանյանն ասում էր, որ նորընտիր իշխանությունը ազգադшվ գործունեություն է որդեգրել և այդ ժամանակ Բալասանյանի խոսքը շատերի մոտ թերահավատություն էր առաջացնում։
Իսկ իշխանությունն, իհարկե, ամեն բան շատ լավ գիտակցում էր և այդ պատճառով ամեն կերպ փորձում էր հեռացնել ասպարեզից Վիտալի Բալասանյանին և անգամ հեռացրեցին նրան Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղարի պաշտոնից։
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ քանի դեռ ազգադшվ Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկին է, բնականաբար պետք է պшյքшրի երկրի մասին մտահոգված հերոս գեներալի դեմ։
«Արդարություն» կուսակցության հայտարարությունը նպատակ ունի հերքելու վերջին օրերի տարածված այն կեղծ ինֆորմացիան, ըստ որի՝ Բալասանյանը լծված է Օնիկ Գասպարյանին «հետ համոզելու» գործին։
Նաև նշվում է, որ Վիտալի Բալասանյանը եթե հանդիպել է Օնիկ Գասպարյանին, ապա միայն զnրակցելու և հայտնելու, որ ինքը մշտապես Հայոց բանակի կողքին կանգնած է։