«Ընդհանուր տասնյոթ տարի միասին, որից տասն ամուսնացած»․ Գոռ Հակոբյանն ընտանեկան անչափ գեղեցիկ ֆոտոշարք է ներկայացրել

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը իր սոցհարթակում հայտնել է, որ իր ընտանիքն արդեն տասը տարեկան է։ Գոռի և կնոջ՝ Հրանուշ Մնոյանի ամուսնության առիթով զույգն անչափ գեղեցիկ ֆոտոշարք է ներկայացրել և պատմել, թե ինչպես են ծանոթացել։Լուսանկարներում  կինը հարսի սպիտակ շքեզ զգեստով է ներկայացել, իսկ տղաները՝ սև հագուստով, ինչը լուսանկարին նուրբ  յուրօրինակություն է հաղորդում։

Լուսանկարներին  Գոռ Հակոբյանը գրառում է կցել, որտեղ նշել է, որ լրացավ իրենց ամուսնության տասը տարին, սակայն զույգը միասին է տասնյոթ տարի։

Դերասանը մասնավորապես գրել է․ «Լրացավ մեր ամուսնության տասը տարին։ Ընդհանուր տասնյոթ տարի միասին, որից տասն ամուսնացած։

Սիրում եմ ձեզ, իմ ընտանիք․․․ Սիրով՝ պապա»։ Գոռը անակնակալ կերպով կնոջը հարսի զգեստ և մատանի է նվիրել՝ ընդգծելով օրվա խորհուրդը։

Հրանուշը պատմել է, որ հաճելի է եղել կրկին հարսի զգեստ հագնելը և պատմել է, թե ինչպես են ծանոթացել․ նրանք սկսել են ընկերություն անել, երբ Գոռը  առաջին կուրսում էր սովորում, իսկ Հրանուշը՝ դպրոցական էր և լուց հետո սովորում էր ութերորդ դասարանում։

Հայրը սկզբում դեմ է եղել, քանի որ դուստրը փոքր էր, սակայն Գոռի հետ զրուցելուց հետո կարծիքը փոխել է և թույլ  տվել ընկերություն անել։

Понравилась статья? Поделиться с друзьями: