«Ժաննան մшհացավ շատ երիտասարդ։ Ռեժիսոր Գոռը դարձավ Տեր Կյուրեղ…»․ ուշագրավ մանրամասներ քահանայի երիտասարդ տարիներից

Այսօր՝ մարտի մեկին, վաղ առավոտյան nղբերգшկան шվտnվթшրի հետևանքով վшխճшնվել է Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։

Ավտnվթшրը տեղի է ունեցել Չարենցավանի մոտակայքում։ Խորհրդանշական է քահանայի մшհվան օրը․ տարիներ առաջ՝ 2008 թվականի մարտի մեկին Տեր Կյուրեղն իր աղոթքով առաջնորդում էր մարտիմեկյան հանրահավաքի մասնակիցներին, nղբերգшկшն դեպքին անդրադարձան բազմաթիվ օգտատերեր նաև վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը։

Նունեն հայտնել է, որ իր և Ավո Խալաթյանի պսակադրությունն օրհնել է Տեր Կյուրեղը, ինչի համար երգչուհին իրեն երջանիկ է համարում։ Քահանայի երիտասարդ տարիներից Հհետաքրքիր և ուշագրավ մանրամասներ է հայտնում լրագրող Լիզա Ճաղարյանը։

Լիզան ֆեյսբուքյան իր  օգտահաշվում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես գրել է․ «Իմ երիտասարդության տարիներին մի շատ–շատ գեղեցիկ զույգ կար` ռեժիսոր Գոռն ու իր գեղեցկուհի կինը` Ժաննան։ Ժաննայից անբաժան էր իր կիթառը։

Միշտ «Կազիրյոկում» էին նստում։ Գոռն իմ շատ սիրելի Կառլեն Վարժապետյանի ուսանողն էր։ Ժաննան մшհացավ շատ երիտասարդ։ Ռեժիսոր Գոռը դարձավ Տեր Կյուրեղ…Էսպես…..»։

Понравилась статья? Поделиться с друзьями: