Առաջարկում ենք պատրաստել շատ համեղ տորթ, որը պատրաստվում է ամենահասարակ բաղադրիչներից և շատ արագ։ Այս տորթի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ խմորային շերտերը հենց սկզբից անչափ նուրբ ու փափուկ են ստացվում։
Ձեզ անհրաժեշտ կլինի՝
Խմորի համար․
Հավկիթ — 3 հ․
Խտացրած կաթ — 1 բանկա
Սոդա — 1 թ․ գ․
Կիտրոնի հյութ — 1 ճ․գ․
Բուսայուղ — 100 մլ
Ալյուր — 200 գ
Կրեմի համար․
Մասկարպոնե — 250 գ
Սերուցք — 300 մլ
Շաքարի փոշի — 70 գ
Հավկիթները լավ հարել , ապա ավելացնել եփած խտացրած կաթ, այնուհետև լցնել սոդան և կիտրոնի հյութը, բուսայուղը(այն կարելի է փոխարինել հալեցրած կարագով) ու ալյուրը։ Լավ խառնել և խմորը բաժանել երեք մասի, ապա յուրաքանչյուրը բարակ շերտով քսել յուղաթղթի վրա։
Թխել 200 աստիճան տաքացված ջեռոցում 5-6 րոպե։ Կրեմի պատրաստման համար նախատեսված բաղադրիչները միախառնել, հարել և շերտերի վրա քսելով՝ հավաքել տորթը։ Զարդարել փշրանքներով։
Թողնել մի քանի ժամ սառնարանում, որպեսզի տորթը ստանա անհրաժեշտ փափկությունը, որից հետո արդեն կարելի է վայելել անմшհական թխվածքը։