Բժիշկ Վահե Տեր-Մինասյանն իր սոցհարթակում անչափ հուզիչ պատմություն է ներկայացրել։ Պատմությունը պшտերшզմի դառը հետևանքների մասին է։ Բժիշկը գրում է, որ պшտերшզմի ավարտից ընդամենը երկու օր անց, մի կին եկավ հետազոտության և արդյունքում պարզվեց, որ կինը երեխայի է սպասում։
Նման անակնկալ բացահայտումից բժշկական անձնակազմին անասելի ուրախություն է պատել, քանի որ այդքան կորուստների մեջ մարդկային ծնունդն, իրոք, ուրախալի փաստ էր ։ Սակայն մի քանի րոպե անց կնոջ պատմությունն առ այն, որ պшտերшզմում կորցրել է ամուսնուն, բժիշկներին վերադարձրեց իրական կյանք։
Կինը հայտնել է, որ չի կարող պահել այդ երեխային, քանի որ երկու երեխա ունի և պիտի հոգա նրանց մասին։ Բժիշկները փորձել են համոզել, որ բարեկամները կաջակցեն, անգամ առաջարկել են իրենց օգնությունը, սակայն կինը հայտնել է, որ եղբորը նույնպես կորցրել է պшտերшզմում և օգնող չունի։
Վահեն նրան ասել է, որ կնոջ այդ քայլը կնշանակի, որ թուրքը սպшնել է ոչ միայն ամուսնուն և եղբորը, այլ նաև լույս աշխարհ չեկած բալիկին և նրան խնդրել է առաջիկա հանգստյան օրերին մտածել։ Պատմության ավարտին Վահեն ցшվով նշում է, որ երկու օր անց կինը արցունքոտ աչքերով հայտնել է այն որոշումը, որից նա վախենում էր։
«Պարզվեց պшտերшզմը չի ավարտվել, թեև այս փոքրիկ զnհի մասին տվյալները ոչ ոք երբեք չի գտնի պաշտոնական վիճակագրությունում…Հ.Գ.Երեք ամիս անց, Բաղրամյան փողոց, խորոված, անիմաստ ու դшժшն բեմադրություն, աղբ ու անհասկանելի ժպիտներ…Ախր պшտերшզմը դեռ չի ավարտվել…»,- գրել է բժիշկ Վահե Տեր-Մինասյանը։