Աննա Դովլաթյանը Եգիպտոսից նոր, գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել․ փոքրիկն ուղղակի հրաշք է

Սիրված երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի և իրենց հրաշք փոքրիկի հետ մեկնել են հանգստի։ Նրանք հանգստանում են Եգիպտոսում։

Իսկ թե ինչու են ընտրել Եգիպտոսը, այդ մասին երգչուհին պատմել է ինսթագրամյան իր օգտահաշվում։ Աննան գրում  է, որ այն  փոքրիկ Կարինայի առաջին թռիչքն է, և ծնողները փոքր-ինչ անհանգստանում էին, թե ինչպես կդրսևորի  դուստրը ինքնաթիռում։

Իսկ Եգիպտոս հասնելու համար ավելի կարճ ժամանակ է պահանջվում։ Երգչուհին նաև ավելացրել է, որ Կարինան հիանալի է իրեն դրսևորել ինքնաթիռում։

Աննա Դովլաթյանը և Դավիթ Աղաջանյանը իրենց սոցհարթակում արդեն իսկ հանդես են եկել մի քանի հրապարակումներով և ցույց տվել, թե ինչպես են անցնում իրենց հանգստյան օրերը Եգիպտոսում։

Երգչուհին նաև փոքրիկ տեսանյութեր է հանրայնացնում ինսթագրամի իր օգտահաշվի ստորիզ բաժնում, որտեղ փոքրիկ Կարինան ուղղակի վայելում է արևը։

Այս անգամ Աննան իր սոցհարթակում հանրայնացրել է մի քանի նոր գեղեցիկ  լուսանկարներ, որտեղ ինքը դստեր հետ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: