Առաջարկում ենք պատրաստել անչափ դյուրին պատրաստման գործընթաց ունեցող կաթնաշոռային տորթ, որն անգամ հարկավոր չէ թխել։ Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ կլինի րոպեներ։
Եվ այսպես, ձեզ անհրաժեշտ կլինի՝
Թխվածքաբլիթներ — 500 գ
Խտացրած կաթ — 1 բանկա
Կակաո — 2 ճ․ գ․
Սերուցքային կարագ — 100 գ
Կաթնաշոռ — 250 գ
Թթվասեր — 2 ճ․ գ․
Շաքարավազ — 2 ճ․գ
Թխվածքաբլիթներն անցկացնել բլենդերով, ապա ավելացնել կակաոն և լավ խառնել, այնուհետև ավելացնել հալեցրած կարագը և խտացրած կաթը, խառնել։ Առանձնացնել ստացված զանգվածի երկու երրորդը և լցնել սննդային տոպրակով նախապատրաստած ձևամանի մեջ․ հարթեցնել։
Այժմ անհրաժեշտ է պատրաստել միջուկը։ Եվ այսպես՝ կաթնաշոռին ավելացնել շաքարավազը, թթվասերը և լավ խառնել, անհրաժեշտության դեպքում կարելի է անցկացնել բլենդերով։ Պատրաստի միջուկը լցնել ձևամանի մեջ հավասարեցված թխվախքաբլիթային զանգվածի վրա և կրկին հավասարեցնել։
Միջուկի վրա լցնել թխվածքաբլիթային զանգվածի մյուս մասը և հավասարեցնել։ Ըստ ցանկության և ճաշակի կարելի է զարդարել։ Դնել սառնարամում և մի քանի ժամ թողնել այնտեղ։