Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը իր սոցհարթակում բավականին ակտիվ է։ Նա հաճախ է հանդես գալիս քննադшտական գրառումներով։
Օրերս ավագանու անդամը հարզացրույց էր ունեցել, որի ընթացքում հանրության ուշադրությունը գրավել էր այն հանգամանքին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Փաշինյանի առաջին հանրահավաքին չկար, ինչը Վարդանյանին թույլ է տալիս մտածել, որ Մարությանը ինչ-ինչ հարցերի շուրջ անհամաձայնություն ունի իշխանությունների հետ։
Թեհմինան նաև նշել էր, որ եթե քաղաքապետը հանդես գա ելույթով, որտեղ կհայտարարի, որ այլևս չի աջակցում վարչապետին, ապա նա խոստանում է սատարել նրան։
Իսկ այս անգամ ավագանու անդամը հանդես է եկել մի գրառմամբ, որտեղ մասնավորապես գրված է․ «Արձանագրենք, որ այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա չէր իշխանության կազմակերպած միջոցառմանը: Սա արդեն իսկ խոսում է Մարությանի այլ տեսակետ ունենալու մասին»։
Այս գրառմամբ Թեհմինա Վարդանյանը կրկին անգամ հանրության ուշադրությունն է հրավիրում Հայկ Մարությանի վրա։