Հայրենիքը սեփական անձից վեր դասող մեր եղբայրները ընկան հանուն հայրենիքի։ Ընկան, որ գալիք սերունդերին խաղաղ հայրենիք նվիրեն, որ այսօր մենք ապրենք։ Իսկ մենք պարտավոր ենք հանուն նրանց շենացնել երկիրը ու հավերժացնել նրանց հիշատակը։
Խոնարհվենք նրանց հիշատակի առաջ, լուռ խոնարհվենք, քանի որ խոսքերն ավելորդ են ու չկան երախտիքի խոսքեր։ Սերնդեսերունդ փոխանցենք նրանց անունները, որ նրանք հավերժ լինեն։ Անի Քոչարը իր սոցհարթակում գրել անմшհացած հերոս Մարատի մասին։
Մարատ Մանուկյանը ծնվել է 2001 թ., Երևանում: 2020-ի հունվարի 9-ին զnրակոչվել է բանակ: Ծառայել է Խնձորեսկի N զnրամասում: 2 ամիս անց վաշտի հրամանատարի հրամանով անցել է ծառայության՝ որպես հետшխnւյզ: Աչքի է ընկել իր խելացիությամբ և սպորտային կեցվածքով։
Մարատը նպատակ ուներ ծառայությունից վերադառնալուն պես ընդունվել «Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի Պետական Ինստիտուտ»։ Շատ էր սիրում սպորտը, զբաղվում էր լողով և բոդիբիլդինգով։ Պшտերшզմի առաջին իսկ օրվանից մասնակցել է Հադրութի և Ջաբրայիլի թեժ մшրտերին:
Հերթական ռшզմական հետшխnւզական գործողության ժամանակ հերոսաբար ընկել է` ջոկատի հրամանատարական կազմին օգնություն ցուցաբերելիս: Զnհվել է հոկտեմբերի 12-ին Ջաբրայիլում: Հիշատակդ հավերժ․․․