«Չզարմանաս, եթե մի օր դասալիքը դшտավորդ հանդիսանա…Առնվազն ծիծաղելի է»․ Օնիկ Գասպարյանի դստեր գրառումը

Օրեր շարունակ ողջ երկիրը քննարկում է Օնիկ Գասպարյանի հայտարարությունը։ Հասարակության տարբեր շերտերում տարաբնույթ  քննարկումներ են տեղի ունենում։ Այդ հայտարարությանն են միացել մի շարք զինվորականներ։

Հասարակությունը երկու մասի է բաժանվել այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը համարում է ռшզմական հեղшշրջմшն փորձ։

Մшրտի մեկին գրառմամբ հանդես եկավ նաև Օնիկ Գասպարյանի դուստրը։ Նա մասնավորապես գրել է․ «Չզարմանաս, եթե մի օր դասալիքը դшտավորդ հանդիսանա…

Առնվազն ծիծաղելի է, երբ մի խումբ դասալիքներ խոսում են հայրենիքի պաշտպանների մասին, ու անվանում նրանց դшվաճшն: Ի դեպ, նմանների ձայնի տոնայնությունն ուղիղ համեմատական է առաջնագծից ունեցած իրենց Հեռավորությանը…ԵՐԿԱՐ, շա՜տ երկար ծիծաղել եմ»։

Գրառմանը հասարակության վերաբերմունքը հակասական  է եղել, ինչպես որ սպասելի էր, ոմանք համարում են, որ ընտանիքի անդամները չպետք է խառնվեն նման գործերին, իսկ ոմանք էլ իրենց սատարումն ու աջակցումն են հայտնել Օնիկ Գասպարյանի դստերը։

Понравилась статья? Поделиться с друзьями: