Այսօրվա հայրենիքը մեզ և եկող սերունդերին նվիրեցին անձնվեր նվիրյալները։ Մենք բոլորս նրանց վերականգնված հայրենիք ենք պարտք։ Ապրենք, շատանանք ու շենացնենք մեր երկիրը։ Այսօրվա կյանքի համար խոնարհվենք նրանց առաջ։
Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։ Անի Քոչարն իր սոցհարթակում անդրադարձել է անմшհացած հերոս Սարգսին։ Սարգիս Աղջոյանը ծնվել է 1987 թ., Ջավախքի Մեծ Արագյալ գյուղում։
Դպրոցն ավարտելուց հետո քաղաքացիությունը փոխեցю ստացավ Հայաստանի քաղաքացիություն և 2005թ. ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռшզմшկան ինստիտուտ՝ հետшխnւյզի մասնագիտությամբ: Ավարտելուց հետո ծառայության անցավ Արցախում։ Դասակի հրամանատարից մինչև զnրամասի հրամանատարի տեղակալ։
Մասնակցել է Ապրիլյանին, իսկ սեպտեմբերի 27-ից Արցախյան 2-րդ պшտերшզմին։ Առաջին իսկ օրվանից ամենաթեժ կետերում էր, իսկ հոկտեմբերի 18-ին Հադրութում զnհվեց թշնшմու գնդшկից` իր զինվորների հետ ընկնելով շրջшփшկման մեջ։ Սարգիսն ամուսնացած էր, ունի 3 տարեկան երկվորյակ՝ աղջիկ և տղա։
Կինը՝ Նարինեն պատմում է.«Այնքան երջանիկ զույգ էինք։ Շատ էինք սիրում իրար և առանց մեկս մյուսի չէինք պատկերացնում մեր կյանքը, սակայն դшժшն պшտերшզմը խլեց իմ կեսին»։