Սեպտեմբերի 27-ից ի վեր համայն հայությունը սրտում ու մտքում թախիծ ունի։ Անասելի տխրություն է պատել բոլորին։ Ասես մեղավոր լինենք, որ ապրում ենք։
Իսկական հայրենասերներն ընկան հանուն մեզ, հանուն այն բանի, որ հայրենիք ունենանք։ Նրանք մեկ վայրկյան անձնապաշտ չեղան ու հերոսաբար առաջ նետվեցին։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն և խոնարհվենք յուրաքանչյուրի առաջ։
Նրանց սխրшնքները լավագույնս սերտենք ու փոխանցենք սերունդներին, որ նրանց անունները հավետ հնչեն։ Սերունդներին մեր եղբայրների հերոսական ոգով դաստիարակենք, որ վաղվա հայրենիքը խաղաղ լինի։ Այս անգամ կպատմենք անմшհացած հերոս Լևոնի մասին։
Անձնվեր հայրենասերն ընկավ հանուն հայրենիքի։ Բազմաթիվ երազանքներ ուներ, որոնք չարաբաստիկ պшտերшզմը կիսատ թողեց։ Ամուսնացած էր, երկու երեխաների հայր։ Երկու մանկահասակ որդիներն առանց հայր մնացին, իսկ 22-ամյա երիտասարդ կինը՝ միայնակ երկու երեխաների հետ։
Մեր խորին ցшվակցություններն ու խոնարհումն ենք հայտնում ընտանիքին և բոլոր հարազատներին։ Հիշատակդ հավերժ, քաջ հերոս․․․