Հայրենիքի փրկության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը լրագրողներին հայտնել է, որ ինքը որոշակի տեղեկություններ ունի, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության դեպքում բանակը, այնուամենայնիվ, չի ենթարկվելու դրան։
Վազգեն Մանուկյանը նաև նշել է, որ Օնիկ Գասպարյանը պարկեշտ մարդ է, եթե նա հեռանա, դա նշանակում է բանակը քանդել, կազմալուծել։ Գասպարյանը պաշտոնի խնդիր չունի և կանգնած է հայրենիքի կողքին։
Մանուկյանը նաև կարծում է, որ եթե Արմեն Սարգսյանը ստորագրի ԳՇ պետի պաշտոնանկության փաստաթուղթը, ապա դա կնշանակի, որ նախագահը ջարդում է բանակը։
Նախագահը հայտարարել է, որ ինչ-որ օրենք է ուղարկում Սահմանադրական դատարան, սակայն իրավաբանները նշում են, որ օրենքը հստակ ասում է, որ ԳՇ պետ նշանակվում է որոշակի ժամանակահատվածով և այդ ընթացքում ոչ ոք նրան չի կարող հեռացնել։ Եվ սա փաստում է, որ նախագահի՝ Սահմանադրական դատարան ուղարկած փաստաթուղթը անօրինականություն է պարունակում։
Վազգեն Մանուկյանը նաև հավելեց, որ իր ներքին համոզմամբ Փաշինյանը նախագահի վրա ճնշումներ է կիրառում։