Այսօր հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1878 թվականին, Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում։ Թամանյանի առաջին աշխատանքը Պետերբուրգի հայկական եկեղեցու վերականգնում էր։
Ճարտարապետը մշտապես հետաքրքրված է եղել հին հայկական ճարտարապետությամբ։ Դա չի եղել զուտ մասնագիտական հետաքրքրվածություն, այլ՝ հոգու կապ։ Թամանյանը հայրենիքի համար ծանր ժամանակահատվածում եղավ իր երկրի կողքին։
1919 թվականին նա տեղափոխվեց Երևան։ Երկու տարի անց բոլշևիկները վերցրեցին իշխանությունը։ Թամանյանին առաջարկեցին մեկնել Թավրիզ։
Մեղրիի ճանապարհին մшհացավ նրա աղջիկը՝ Մարուսյան։ 1923 թվականին նրա ետևից հատուկ գնացք էին ուղարկել Թավրիզ։
Եվ Թամանյանի ընտանիքը վերադարձավ Երևան իրենց հետ բերելով Մարուսիայի ցինկե փոքրիկ դшգшղը։ Հայրն աղջկան թաղեց Երևանում։ Եվ այստեղ Թամանյանը գծագրեց իր երազանքների քաղաքը՝ Երևանը։
Թորոս Թորամանյանի հետ աներևակայելին վերածում էին իրականության։ Ինչ որ ստեղծեցին նրանք , բոլորը գիտեն, իսկ բազմաթիվ գաղափարներ էլ իրականություն չդարձան և դա նրանցից և ոչ մեկի մեղավորությունը չէ։