Ի՞նչ նոր բիզնես է սկսել Իննա Խոջամիրյանը․ դերասանուհին հանդես է եկել գրառմամբ և նոր, անչափ գեղեցիկ լուսանկարներով

Սիրված դերասանուհի Իննա Խոջամիրյանը իր սոցհարթակում հաճախ է հետևորդների հետ կիսվում գեղեցիկ ֆոտոշարքերով։ Այս անգամ դերասանուհին նոր, անչափ գեղեցիկ լուսանկարներ է հնարայնացրել, որտեղ ինքը կարմիր հագուստով  է, որի հետ համադրել է արծաթագույն նրբաճաշակ զարդեր։

Նա ներկայացել է անչափ նուրբ ու գեղեցիկ դիմահարդարմամբ։ Լուսանկարներին Իննան կցել է գրառում, որտեղ տեղեկացրել է օգտատերերին իր նոր գործունեության մասին։

Ինչպես պարզ է դառնում գրառումից, Իննան նոր բիզնես է սկսել․ զարդերը շուտով հասանելի կլինեն։ Գրառման մեջ նա մասնավորապես գրել է․ «Գարունն իր հետ փորձում է նոր շունչ բերել, և լավ նորություններ:

Մեծ սիրով և սպասումով ձեզ հետ ուզում եմ կիսել իմ «Վանենի»-ն, որը դեռ ծնունդ առնելու ընթացքի մեջ է: Ժամանակակիցի և դասականի համադրությունը` բառացիորեն: Մինչ այդ գեղեցիկ առաջարկ ունեմ:

Այն հաջողակը, ով վանենիի էջում կգուշակի լոգոյի  խորհուրդն ու նշանակությունը (բացառությամբ նրանց, ովքեր արդեն գիտեն)` առաջինը կունենա զարդերից մեկը, մինչ այն հասանելի կդառնա հետագայում: Եվ լոգոն, և պայմանները կարող եք վանենիի էջում գտնել։ Սպասում եմ ձեզ, ու շատ սիրում եմ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: