Սիրված երգիչ, դերասան Արամ MP3-ին սոցհարթակում ակտիվ է։ Նա հանդես է գալիս տարաբնույթ լուսանկարներով, տեսանյութերով և գրառումներով։ Այս անգամ երգիչը մի ուշագրավ հրապարակում է արել․ հանրայնացրել է լուսանկար, որտեղ ինքը մի պատանու հետ է։ Լուսանկարին գրառում է կցել, որտեղ ծանոթացրել իր նոր 12-ամյա ընկերոջ հետ և պատմել իր մասին։ Նա մասնավորապես գրել է․ «Ծանոթացե՛ք իմ նոր ընկերոջ հետ: Արմենն է:
Ճանաչածս ամենախելացի ու կիրթ 12-ամյա պատանին, որի հետ զրուցելն ուղղակի հաճույք է: Թվում է ՝ զրուցում եմ հասակակցիս հետ: Այնքան խորն է զգում կյանքի ամենանուրբ ,բայց կարևոր մանրուքները , որոնք տեսանելի չեն շատ ու շատ ավելի հասուն մարդկանց: Արմենն այնքան կյանք ունի իր մեջ, որ իր հետ շփվելիս ուղղակի լիցքավորվում ես անասելի դրական էներգիայով և հասկանում, որ պետք է գիտակցաբար ապրել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը, գնահատել ամեն մի մանրուք՝ անգամ թվացյալ:
Ինչ եմ ուզում ասել. մեր շրջապատում կան շատ-շատ երեխաներ, ովքեր, դժբախտաբար, ունեն ինչ-ինչ առողջական խնդիրներ և ստիպված են իրենց ամենապայծառ տարիքում պայքարել ու հաղթահարել այնպիսի դժվարություններ, որոնք անհաղթահարելի կթվան նույնիսկ հասուն մարդուն:
Եվ, այդուհանդերձ, այս երեխաները այնքան կենսասեր են ու այնքան լավատես, որ չես կարող չոգեշնչվել կյանքի նկատմամբ ունեցած նրանց հավատից: Իրար նկատմամբ լինենք հոգատար, լինենք բարի: Իրար աջակցենք, լինենք միասնական: Սկսենք սիրել, գնահատել, ուրախանալ, հպարտանալ, հիանալ, զգալ ու վերջապես ապրել հենց այսօր՝ չսպասելով վաղվան կամ ավելի հարմար օրվան:
Հ.Գ. Իսկ Քեզ մոտ Արմեն Ջան, վստահ եմ, ամեն ինչ լավ է լինելու: Դու միայն շուտ ապաքինվիր, որ քո ժպիտով ու մեծ սրտով մեզ բոլորիս առողջացնես»։