Մարտի հինգը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Ծնվել է 1959 թվականին։ Նա քաղաքագետ և ռազմագետ լինելուց բացի նաև գրող էր։ Սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, մի քանի տարի աշխատել է դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ իր հայրենի Արարատ գյուղում, աշխատել է նաև Արարատի ցեմենտի գործարանում, ղեկավարել «Գարուն» ամսաթերթը։
Եղել է Պաշտպանության նախարար, ապա ՀՀ վարչապետ։ Նրան կոչում էին Սպարապետ պատվանունով։ Խորհրդարանական ընտրություններում իր դաշինքը գրանցել էր հաղթանակ և խորհրդարանում մեծամասնություն կազմել։
Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, 6 պատգամավոր և մեկ նախարար 1999 թվականին սպшնվեցին մի խումբ զինվшծ մարդկանց կողմից, ովքեր ներխուժել էին Ազգային Ժողովի շենք։ Եղբոր ծննդյան առիթով Արամ Սարգսյանը իր սոցհարթակում ուշագրավ գրառում է կատարել և շնորհավորել եղբորը։
Նա մասնավորապես գրել է․ «Պահքի այս օրերին սրտանց աղոթում եմ Տիրոջը քո ու Եռաբլուրի քո զորքի հոգիների հանգստության համար: Չնայած այս իրականության մեջ, ի տարբերություն մեզ, միայն ձեր հոգիներն են հաղթած ու հպարտ: Վազգեն ջան, ախպերս, շնորհավոր:
Ներեք մեզ և երկնքից ուժ տվեք, որովհետև դու գիտես և ես էլ հավատում եմ, որ 21-րդ դարը մերն է լինելու»։