Թուրքիայում զnհվել է գեներալ, ով կազմել էր Արցախում Ադրբեջանին հաղթանակ բերած մարտավարությունը

Թուրքական լրատվականները հայտնում են, որ Թուրքիայի արևելքում ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռի վթարի պատճառի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։ Սակայն հայտնել են, որ վթարի արդյունքում տուժածներ կան։

Դրանք ինը զինվորականներ են, որոնց թվում է գեներալ-լեյտենանտ Օսման Էրբաշը։ Որպես վարկած նշված է, որ ինքնաթիռը թռչելիս է եղել Քուրդիստան։ Այս մասին իր սոցհարթակում գրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսան՝ Սելջուկ Բայրաքթարը։

Սելջուկը ԱԹՍ արտադրող ընկերության տնօրենն է։ Իր գրառման մեջ նա պատմել է, որ զոհված գեներալի հետ մտերիմ է եղել։ Եվ այդ ընկերությունը տասը տարեկան է։

Թուրք օգտատերերը հանդես են եկել ցավակցական  մեկնաբանություններով և ափսոսանքի խոսքեր հայտնել։ Այս մասին նաև հրապարակում էր կատարել պատերազմական օրերից հայտնի ռուսական լրատվության առաջատարներից WarGonzo-ն։

Ըստ որի՝ Օսման Էրբաշը մարտեր գծագրելու, կազմակերպելու, ճիշտ վարելու մասնագիտացված ռազմագետ էր։ Նա նաև մարտավարություններ է գծագրել Ադրբեջանի համար, որի շնորհիվ էլ այդ պետության զորքերը հաջողության հասան։

Понравилась статья? Поделиться с друзьями: