Պատրաստման մատչելիությամբ ու անմոռանալի համով բոլորին գոհացնող այս տորթը ստանալու համար պետք է.
Նախ չոր բաղադրիչների միավորումից ստանանք փոշենման զանգված, որն էլ վերջում պետք է ավելացնենք թաց մթերքների համասեռության հասցված զանգվածին:
Այս պարագայում կարևոր է, որ հավկիթն ու կաթնաշոռը բավականին գոլ վիճակում օգտագործվեն: Դրա համար մինչ հավկիթը կոտրելը կարելի է դնել տաք ջրի մեջ:
Երկու համասեռ մասսաները միավորելով՝ հարել մինչ միասեռ դառնալը: Բարակավուն շերտով տարածել ստվարաթղթի վրա՝ համապատասխան տարրայի մեջ: Թխելուց հետո թուղթը հեռացնել ու սառեցնել:
Կրեմային խառնուրդը հեշտ է ստանալ:
Դարձյալ կարևոր է, որ սերուցքային կարագը փափկած լինի, ինչի համար կարելի է քիչ ժամանակով թողնել տաք վայրում: Մթերքները միավորելուց ու համասեռ դարձնելուց հետո ավելացնել քիչ կոնյակ կամ լիկյոր:
Շերտերը միավորելուց հետո նախօրոք պահված խմորային փշրանքներով ու կրեմային մասսայով ձևավորել կողքային և վերին մակերեսները: