Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն կիր երկրորդ բալիկին է սպասում։ Լիլիթն ամուսնացած է Վահե Խանամիրյանի հետ։ Օրերս ծնվել է բալիկը։ Նրանք որդի են ունեցել։ Հղիության վերջին շրջանում միջոցառում էին կազմակերպել բալիկի սեռն իմանալու համար։
Եվ մեծ ուրախությամբ Լիլիթը հայտնեց, որ տղա են ունենալու։ Մարտի վեցին նա լուսանկար է հանրայնացրել, որտեղ երևում է, որ մայր ու որդի արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։
Լուսանկարին կից Լիլիթը գրառում է կատարել և պատմել իր երջանկության, անհասկանալի զգացողությունների ու վախերի վերաբեր։
Նա մասնավորապես գրել է․ «Արդեն չորսս ենք, շատ տարբեր զգացողություններ ունեմ, հուզվում եմ հաճախ, ուրախանում էլի հաճախ, մեկ — մեկ տարբեր վախեր եմ ունենում, երևի նորմալ է չէ՞:
Քնում եմ քիչ, հոգնում շատ, այսքան փոքր, բայց մարդուկ, Անդրեան շա՜տ ոգևորված է, ամեն րոպե կողքին է եղբոր։ Մենք մամաներս շատ բան չենք ուզում կյանքից, թող առողջ լինեն մեր բոլորի երեխաները ու խաղաղ»։