Հայտնի դիետոլոգ Լիլիթ Բասյանն առաջարկում է նիհարեցման իր տարբերակը։ Նրա սննդակարգով նիհարել ցանկացողները սնվում են հենց Լիլիթի ստեղծած մենյուով։
Նա ստեղծել է սև հաց, որի բաղադրությունը մտածել է ինքը մասնագետների հետ։ Այդ բաղադրատոմսով նա նիհարել ցանկացողներին առաջարկում է ուտել և՛ շաուրմա, և՛ պիցցա , և՛ քաղցրավենիք։
Հայտնի է, որ ժամանակին Լիլիթը և դերասան Ալեքսանդր Բաբասյանը ամուսնիններ էին, սակայն արդեն տևական ժամանակահատված է, ինչ նրանք բաժանված են։ Նրանք ունեն որդի, ով կրում է հայրիկի անունը՝ Ալեքսանդր։
Որդին այժմ ապրում է մայրիկի հետ, սակայն հայրիկի հետ նույնպես ժամանակ է անցկացնում։ Լիլիթը որդու հետ գեղեցիկ լուսանկար է հանրայնացրել և կից կատարել սիրո և չարի դեմ պայքարելու մասին գրառում․
«Մենք մեր սիրտն ավելի ենք մեծացնում, երբ այնտեղ սեր ենք դնում։ Մենք պետք է սիրենք այս կյանքը, մարդկանց, բնությունը և ամեն բան այս աշխարհում։ Միայն այդպես մենք կպայքարենք չարի դեմ և բարին միշտ կհաղթի»։