Լրագրող, խմբագիր և շատերի սիրելի Անի Քոչարը սոցիալական հարթակներում ակտիվ է։ Նա հանրայնացնում է ինչպես անձնական կյանքից բազմաբնույթ լուսանկարներ, տեսանյութեր, այնպես էլ անտարբեր չի մնում շուրջն ապրող հայրենակիցների նկատմամաբ և հաճախ անդրադառնում է նաև մարդկանց, ովքեր ունեն դրա անհրաժեշտությունը։
Պատերազմի սկսման օրերից մինչ այսօր Անին ֆեյսբուքյան իր օգտահաշվում «Անուն առ անուն» շարքը սկսեց, որտեղ անդրադառնում է հայրենիքի համար ընկած հերոսներին և լուսաբանում նրանց կերտած սխրանքները։
Նա սոցիալական հարթակում լուսանկարներ է ներկայացրել։ Լուսանկարներում ինքը շախմատային մեծ խաղատախտակի վրա է։
Կից Անին գրառել է կյանքը ճիշտ ապրելու բանաձևը։ Նա գրել է․ «Կյանքը խաղ է. խաղա այն ու շախ և մատ արա, հակառակ դեպքում այն քեզ կանի: 2-րդ տարբերակ չկա: Երբեք մի՛ սպասիր, վաղվան մի՛ թող, մի՛ հապաղիր: Ավելի հարմար քայլի կամ առիթի հնարավորություն գուցե այլևս չունենաս:
Կյանքը և գործելուդ հնարավորությունը բացառապես այսօր է, վաղն ով գիտի․ Դու գիտե՞ս, թե վաղն ինչ է լինելու. ես էլ չգիտեմ, այնպես որ… ապրի՛ր այսօր»։