Երկրում ներքաղաքական վիճակը շարունակում է լարված մնալ։ Կուսակցական ուժերը, հասարակության տարբեր ոլորտի ներկայացուցիչները գրեթե ամեն օր պահանջում են երկրի վարչապետի հրաժարականը։
Էդմոն Մարուքյանը սոցհարթակում գրառում է կատարել և ներկայացրել օրինական ճանապարհով ամենասեղմ ժամկետում, երբ կարող են կազմակերպվել արտահերթ ընտրություններ։ Մարուքյանը նշում է, որ երկրում կայունություն կհաստատվի միայն այդ ճանապարհով։
Նա պնդում է, որ Փաշինյանը պետք հրաժարվի ԳՇ-ի փոփոխություններից և ներկայացնի հրաժարականը և համաձայնի նրան, որ նոր թեկնածու չեն առաջադրի և 14 օրերի ընթացքում վարչապետ չի ընտրվի և ըստ օրենքի՝ խորհրդարանը կցրվի, որից 35-40 օրերի ընթացքում օրենքը թույլ կտա իրականացնել արտահերթ ընտրություններ։ Եվ սա ամենասեղմ, բանական և օրինական ճանապարհն է երկիրը դուրս բերելու այս վիճակից։
«Օր առաջ ընտրություններ են պետք, որպեսզի երկրում խաղաղություն, կայունություն և նոր որակի իշխանություն ձևավորվի»,- գրել է Մարուքյանը։ Ըստ Էդմոն Մարուքյանի այս ճանապարհով ընտրությունների ամենամոտ օրը կարող է լինել ապրիլի 25-ը։
«Այս պայմաններում տարբեր պատրվակներով ընտրությունները ձգձգելը մեզ համար անընդունելի է», — եզրափակել է Մարուքյանը։