Կանանց միամսյակին ընդառաջ ի՞նչ նվերներ է նախապատրաստել Արփինե Հովհաննիսյանը

Հազվադեպ է պատահում, գրեթե չի պատահում, որ Արփինե Հովհաննիսյանն ապաքաղաքական գրառում կատարի։

Այսօր Արդարադատության նախկին նախարարը ապաքաղաքական գրառում է կատարել և կիսվել իր հետևորդների հետ հայկական մի արտադրության մասին, որը հրաշալի սպասք, շարֆեր, աստարներ է ստեղծում հայկական զարդերով։ Արփինե Հովհաննիսյանը պատմել է, որ հաղորդումներից մեկի ժամանակ է տեսել սպասքը և անչափ հավանել է, ապա հետաքրքրվել և գտել է այն։

Հովհաննիսյանը որոշել է մտերիմ կանանց նվերներ անել հենց այս արտադրանքից, քանի որ այսպես կարելի է հաճելին համադրել օգտակարի հետ։ Ինչո՞ւ, որովհետև արտադրությունը գոյացած շահույթից մշտապես օգնության ձեռք է մեկնում Արցախահայությանը։

«Կանանց մեկամսյակին ընդառաջ` որոշեցի նվերների համար պատվիրել սպասքի անհատական գեղեցիկ նմուշներ` համատեղելով օգտակարն ու հաճելին»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը։ Այնուհետև ավելացրել հետգրություն,- «Շատ գեղեցիկ շարֆեր կան նաև, նկարում` Շուշիի` եզակի ձեռագործ գորգի նախշերն են:

Վերարկուի ներսում Հադրութի գորգի զարդանախշեր են: Մի ցանկություն ունեինք, որ կենացների, զարդերի ու հիշողության մակարդակում չմնան Հադրութը, Շուշին և մեր բզկտված հայրենիքի մյուս կտորները»:

Понравилась статья? Поделиться с друзьями: