Վահե Խանամիրյանը որդու հետ լուսանկար է հանրայնացրել և հայտնել, թե ինչ անուն են տվել փոքրիկին

Լիլիթ

Օրերս տեղեկացրել էինք, որ  հեռուստահաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը և Վահե Խանամիրյանը որդի են ունեցել։

Հղիության վերջին փուլում զույգն ընտանեկան միջոցառում էր պատրաստել, որի ընթացքում էլ իմացել են երեխայի սեռը և հանրայնացրել այն։ Հիշեցնենք, որ զույգը մեկ դուստր ունի։

Երկրորդ անգամ հայր դարձած Վահե Խանամիրյանը  որդու հետ լուսանկար է հանրայնացրել, որին կից գրառում է կատարել և հայտնել որդու անունն ու հայրական զգացողությունների մասին զգացմունքային գրառում կատարել։

Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Մ Ի Ք Ա Յ Ե Լ      M I K A E L  Նոր մարդ մեր կյանքում, նոր նպատակներ, նոր ապրումներ, որպես հայր զգում եմ անսահման պատասխանատվություն, իմ ընտանիքը իմ ուժն է, իմ վաղվա օրը…շնորհակալ եմ»: Փոքրիկ Միքայելը մի քանի օրական է։

Ավելի վաղ Վահեի կինը՝ Լիլիթ Մուրադյանը, երկու երեխաների հետ  լուսանկար էր հանրայնացրել և զգացմունքային գրառում կատարել և պատմել, թե ինչքան ոգևորված է դուստրրը՝ Անդրեան։

Понравилась статья? Поделиться с друзьями: