Եթե ճաշին կամ ընթրիքին համով , առանձնանհատուկ նորույթ եք ուզում մատուցել՝ առաջարկվող ուտեստը ձեզ է հասցեագրված։ Այն սիրով կհամտեսեն բոլորը ։ Համով է և կշտացնող՝ շնորհիվ խմորային մասի։
Եվ այսպես, նախապատրաստեք հետևյալ մթերքները՝
Խմոր՝
Ալյուր — 400 գ
Աղ — 1/2 թ․ գ․
Հավկիթ — 1 հ․
Ջուր — 200 մլ
Միջուկ՝
Աղացած տավարի միս — 500 գ
Սոխ — 1 գլուխ
Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
ՄԻ փոքր բուսայուղ տապակելու համար
Գազար — 1 հ․
Սոխ — 1 գլուխ
Տոմատի մածուկ — 1 ճ․ գ․
Կարտոֆիլ — 3 հ․
Ջուր — 500 մլ + մի փոքր աղ
Խմորը պատրաստելու համար ալյուրին միացնել աղ, հավկիթ, ջուր և ստանալ ձիգ խմորային զանգված։ Փակել սննդային թաղանթով և տասնհինգ րոպեով դնել մի կողմ։ Այդ ժամանակահտվածում պատրաստել միջուկը․ աղացած մսին ավելացնել քերած սոխ, աղ, սև պղպեղ և լավ խառնել։
Խմորը բաժանել 2 մասի , գրտնակով բացել, միսը հավասարապես տարածել վրան, փաթաթել ռուլետի տեսքով և կտրտել պատկերվածի պես։
Թավայում կարմրացնել մանրացված սոխը բուսայուղի հետ, միացնել քերած գազարը, տոմատ և տապակել։ Վրան դասավորել կարտոֆիլները, որոնց վրա էլ դասավորել փաթաթուկները, լցնել ջուրը և եփել միջինից ցածր կրակով երեսուն ր․։