Կանանց օրվա հետ կապված հանրային ճանաչում ունեցող դեմքերը ներկայացան շնորհավորական գրառումներով, տեսաուղերծներով, որոշ ներկայացուցիչներ էլ լուսանկարներով և տեսանյութերով հանդես եկան՝ ներկայացնելով անցկացրած տոնական օրը։
Օրվա ավարտին լուսանկարով և տխուր գրառմամբ հանդես եկավ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։ Նա գրել է․-«Ես չգիտեմ՝ ինչն եք շնորհավորում, ինչպես եք շնորհավորում կամ ինչ պիտի պատասխանեմ ես…»։
Նազենին գրում է, որ ինքը մի բառ գիտի միայն և որն էլ անդադար ցանկանում է կրկնել։ Կրկնել որպես աղոթք։ Եվ այդ բառը երախտագիտությունն է։ Երախտագիտություն հերոսածին մայրերին։ Նշում է, որ ամեն բան անելու է ընկած տղաների հիշատակը հավերժ պահպանելու համար։
Հաղորդավարուհին մայրերին երախտագիտություն է հայտնել, ում որդիները մեր խաղաղության համար անմահացան։ Նրանց պատած ցավը մեր խաղաղությամբ ապրելու գինն է։ Հաղորդավարուհին գրառման վերջում երախտիք է հայտնել հերոսածին մայրերին։
Նազենին գրառմանը հետգրություն է ավելացրել և երանի տվել ժամանակներին, երբ կվերադառնա մարդկանց աչքերի փայլն ու կյանքի գույները և պաշտպանված կզգան մարդիկ սեփական երկրում, հողում։