«Հոգնած, բայց երջանիկ»․ Արփի Գաբրիելյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը սոցհարթակում ակտիվ գործունեւոթյուն ունի։ Նա հետևորդների հետ մշտապես կիսվում է տարաբնույթ լուսանկարներով և տեսանյութերով։

Ամիսներ առաջ Արփին մայրիկ է դարձավ և երբեմն հանրայնացնում է որդու՝ Ռոբերտի լուսանկարներն ու փոքրիկի մասնակցությամբ տեսանյութեր։ Արփին և Միհրանը անչափ երջանիկ տեսք ունեն, հատկապես փոքրիկ Ռոբերտի հետ համատեղ լուսանկարներում։

Ժամեր առաջ Արփին լուսանկարներ հանրայնացրեց, որտեղ նա մեքենայի պատուհանից դուրս է նայում գեղեցիկ ծաղկեփունջը ձեռքին։ Լուսանկարին դերասանուհին ավելացրել է․ «Հոգնած, բայց երջանիկ» հեշթեգը։ Ավելի վաղ երգչուհին ներկայացրել էր լուսանկարը, որին կցել էր մարտիության շնորհավորանք։

Արփին և Միհրանը Կանանց տոնի առիթով համերգային ծրագրի շրջանակներում ելույթ են ունեցել և ուրախացրել իրենց երկրպահուներին՝ շնոհավորելով կանանց տոնը։ Միհրան Ծառուկյանն իր սոցհարթակում նույնպես շնորհավորական գրառմամբ ե ներկայացել։

Նա տոնական համերգից փոքրիկ տեսանյութ էր հրապարակել, որը մեկնաբանել էր․ «Շնորհավոր Մարտի 8,սիրելի կանայք և աղջիկներ»։ Մեկնաբանություններում նրա երկրպագուները շնորհակալական գրառումներով են հանդես եկել։

Понравилась статья? Поделиться с друзьями: