Արամ Գաբրելյանովը, ով հանդիսանում է «News Media»-ի նախագահը, երեկ հայ պաշտոնյաների հեռախոսահամրներ էր հանրայնացրել։ «News Media»-ի գլխավոր տնօրենը «Հայրենիքի փրկության շարժման» ակտիվ աջակից է և հայտնի է իր իշխանությունների նկատմամբ սուր քննադшտական մոտեցմամբ։
Այսօր Գաբրելյանովը հայտարարությամբ է հանդես եկել և ցուցաբերել սուր քննադшտական և վիրшվnրական բնույթի խոսք։ Հասարակության ստվար հատված նկատել է, որ անվանի լրագրողին հարիր չէ նման հայտարարությունները։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Երեկ իմ կողմից հրապարակված Հայաստանի պաշտոնյաների հեռախոսահամարների պահով բարձրացրել են հիստերիա։
Չեմ հասկանում հիստերիան, որը տիրում է Հայաստանի պաշտոնյաների շրջանում։ Դուք չէի՞ք, որ ասում էիք, իբր թե ձեզ համար կարևորը ժողովրդի կարծիքն է։ Հիմա հայերը զանգում և ձեզ ասում են, թե ի՞նչ են մտածում ձեր մասին։
Մի թաքնվեք սեփական ժողովրդից. «Ինչ ցանես` այն էլ կհնձես»։ Դուք ոչինչ եք և ձեր անունն է ոչինչ … Իսկ Նիկոլին չեմ համարում տղամարդ։ Յուրաքանչյուր հայ, որը կհամաձայնվի աշխատել Նիկոլ Փաշինյանի օրոք` իմ համար «դшվшճան է»։