Կարտոֆիլները պատրաստեք այս բաղադրատոմսով և այն առավել շատ կսիրեն հենց ձեր երեխաները։ Այս բաղադրատոմսով կարտոֆիլները ստացվում են ինչպես նագեթսներ և չափազանց խրթխրթան են, ինչն այդքան դուր է գալիս երեխաներին։
Այն դժվար չէ պատրաստելը, միայն թե նախապատրաստեք հետևյալ մթերքները՝
Կարտոֆիլ — 6 հ․ միջին չափի
Աղ — 8 գ
Չորացրած ուրց — 2 գ
Սև պղպեղ — 2 գ
Ցանկացած տեսակի կանաչի՝ ըստ ճաշակի
Քերած պանիր չեդեր տեսակի — 100 գ
Եգիպտացորենի օսլա — 110 գ
Բուսայուղ — 30 մլ
Կարմիր պղպեղ — 2 գ
Պետք է նաև հաշվի առնել, որ անհրաժեշտ է տապակել առատ բուսայուղի մեջ։
Կարտոֆիլները խաշել, ապա վերածել խյուսի, որին պետք է միացնել աղը, չորացրած ուրցը, սև պղպեղը, մանր կտրատած կանաչին, քերած պանիրը և օսլան։
Այս ամենն անհրաժեշտ է այնքան խառնել, մինչ կստացվի համասեռ, ձիգ զանգված, ապա վերցնելով փոքրիկ կտորներ՝ ձեռքերով պատրաստել երկարավուն ձողիկներ, ինչպես պատկերված է նկարում։
Այնուհետև պատրաստել խառնուրդ (բուսայուղ, կարմիր պղպեղ) և դրանով պատել ձողիկները։
Տապակել առատ բուսայուղի մեջ, որից հետո դասավորել անձեռոցիկի վրա՝ ավելորդ բուսայուղից ազատվելու համար։