Երկրում օրեցօր դեպի վատթարացում գնացող իրավիճակը, թերևս, նյարդային է դարձրել գրեթե բոլորին։ Բոլորը խոսում են, որ ելք է պետք գտնել, հակառակ դեպքում պատային իրավիճակում կհայտնվենք։
Երկրում տիրող իրավիծակն արդեն խեղդող է։ Այս և նման բազմաթիվ իրավիճակներին մշտապես անդրադառնում և վերլուծություններ է ներկայացնում Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։
Այս անգամ Սաֆարյանը գրել է․ «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ժամանակին չէին թողնում, որ Ազատության հրապարակի մի անկյունում մի պալատկա դրվի հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի համար։ Ոստիկանությունով ծեծուջարդ արեցին։ Մարտի 1-ի մասին չասեմ։
Հիմա այս անարխիան, երբ մի 1000-2000 մարդ կարող է Բաղրամյան ու Դեմիրճյան փողոցներում քեֆները որտեղ ուզի, պալատկա դնեն, խորովածի, լահմաջոի, պիցցայի տաղավարներ բացեն, նորմա՞լ եք համարում։ Հետաքրքիր է, որ իրենց տան առաջ ժողովուրդը պալատկեք դնի, նորմա՞լ են նայելու դրան»։
Ինչպես միշտ մեկնաբանությունները տարաբնույթ և իրարամերժ են։ Ոմանք աջակցել են Սաֆարյանին, իսկ որոշ օգտատերեր էլ քննադական գրառումներ են կատարել։