Նկարիչ Կարեն Արայանը մտնում է քաղաքականություն․ կարճ ժամանակում հազարավոր մարդիկ են արդեն անդամագրվել

Հայաստանում տիրող քաոսային իրավիճակում փոքրիկ, բայց կարծես թե հստակ քայլերով քաղաքականություն է ցանկանում մուտք գործել Կարեն Արայանը։ Արայանը նկարիչ է։ Նա հիանալի կտավներ է ստեղծում։ Ամուսնացած է դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի հետ։

Կարենը ֆեյսբուքյան իր օգտահաշվում բավականին ակտիվ է։ Հետևելով նրա էջին՝ տեսանելի է նրա հայրենասիրությունը և մեծ կամքը հայրենիքի համար գտնել ճիշտ ուղի։ Կարենը իր սոցհարթակում գրառում է կատարել այն մասին, որ կարճ ժամանակում հազարավոր մարդիկ են անդամագրվել իր թիմ։

Կարեն Արայանի գրառումը ներկայացնում ենք ստրև․ «ԱԶԳ!!! Ավելին, քան երբևէ ես սիրահարված եմ ՔԵԶ: Երկու օրում 10.000-ից ավել ՀԱՅ պատրաստակամություն հայտնեց միանալու ԼՈւՅՍԻ ԲԱՆԱԿԻՆ: Շուտով կիրականացվի անդամագրումն ու կներկայացվեն մեր հաջորդ հստակ քայլերը:

Մենք կիրականացնենք Լուսավոր ծրագիրն իրա բոլոր կետերով: Շնորհակալ եմ աշխարհի տարբեր երկրներում գտնվող ընկերներիս, ովքեր մինչև հիմա դեռ չեն էլ քնել ու հավաքագրում են իրականացնում: Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով արձագանքեց ու իր աջակցությունը հայտնեց: Խոնարումս ԲՈԼՈՐԻԴ:

Ամեն ժամ մի քանի էջ ՀԱՅԻ անուն ազգանուններ են ավելանում: Խոսքեր չեմ գտնում… ՍԻՐՈւՄ ԵՄ ՁԵԶ ԻՄ ԱՄԵՆ ՄԻ ԲՋԻՋՈՎ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: