«Ռուսական տելեգրամ ալիքներում ակտիվորեն տարածվում է իմ տան հասցեն»․ Արման Բաբաջանյանը կեսգիշերն անց գրառում է կատարել

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ իր դեմ արշավ է սկսված․ անդադար ռուս տելեգրամ ալիքներից զանգեր են լինում և սպшռնшլիքներ հնչում։

Բաբաջանյանը կեսգիշերն անց սոցիալական հարթակում գրառում է արել, որտեղ կրկին ասում է, որ իր դեմ արշավը շարունակվում է և իր տան հասցեն արագորեն տարածվում է ռուսական տելեգրամ ալիքներով։ Նա նաև գրել է, որ համապատասխան ատյաններին արդեն դիմել է։

Պատգամավորը մասնավորապես գրում է․ «Իմ դեմ արշավը շարունակվում է. ռուսական տելեգրամ ալիքներում ակտիվորեն տարածվում է տանս հասցեն: Այս պահին ես տանն եմ, ինձ հետ ամեն ինչ կարգին է:

Անհանգստանալու կարիք չկա: Ռուսական հեռախոսահամարներից տարբեր հավելվածներով շարունակում ստանում եմ սպшռնшլից նամակներ: Այս ամենի մասին խոսել եմ Արման Թաթոյանի և ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ»։

Որոշ օգտատերերի կարծիքով ամենը «թավիշի» արդյունք է և որ ի սկզբանե պետք էր ամեն բան իր տեղը դնել, բավականին ուշացրել են։

Понравилась статья? Поделиться с друзьями: