Արմեն Աշոտյանը, ով «Հայրենիքի փրկության շարժման» աջակից է, սոցիալական հարթակում հաճախ է գրառումներ կատարում։ Աշոտյանն օգտահաշվում հետաքրքրական պատմություն է ներկայացրել, որը կայացել է հանրահավաքի ժամանակ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։
Նրան տարեց կին է մոտեցել և խոսելու ընթացքում կինը պայուսակից հանելով որդու լուսանկարը՝ պատմել է նրա անհետ կորած լինելու մասին։ Աշոտյանը ծանոթացել է նկարում պատկերված տղայի հետ։
Նա գրառման մեջ նշել է նաև, որ պատերազմից հետո զգացմունքային է դարձել և այդ էր պատճառը, որ չի կարողացել զսպել արցունքները։ Շարունակելով ՝ գրում է և նկարագրում Ազգային Ժողովի շենքի մոտ պարսպի մոտ ոստիկանը, ով ծառայություն էր իրականացնում, կնոջը նստելու տեղ տվեց։
«Մարշրուտկի մեջ ասացի, որ այստեղ եմ գալիս և որ որդիս կորած է։ Մեկն ինձ ասաց, որ խփնված եմ ու որ ռադս քաշեմ իմ Ղարաբաղը»։ Աշոտյանը բարկացած հետաքրքրվել է՝ տրանսպորտում չկա՞ր մեկը՝ պաշտպաներ կնոջը։
Վերջինս լացակումած ասել է, որ նրանք լռել են։ Շարունակելով խոսքը՝ հայտնել է հիասթափությունը ժողովրդից։ Աշոտյանը գրկել է կնոջը, հանգստացրել և նշել, որ հազարավոր նորմալ մարդիկ կան, թեկուզ այստեղ, այս փողոցում կանգնած և գնացել է՝ հասկանալով, որ մեզ սպանել են։