Երեկ Ռուսաստանի և Հայաստանի ՊՆ նախարարների միջև հեռախոսային զրույց է կայացել։ Այս առիթով պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են ռազմական համագործակցության շուրջ բազմապիսի հարցեր և Արցախում խաղաղապահների առաքելությանն առնչվող կետեր։
Սակայն լրատավականները տարածում են, որ վերոնշյալ կետերի քննարկումից բացի, տեղի է ունեցել այլ խոսակցություն ևս։
ՌԴ ՊՆ-ն բացասական վերաբերմունք է ցուցաբերել Զինված Ուժերում պաշտոնանկությունների մասով և ցույց տվել իր խիստ մտահոգությունը պաշտոնանկությունների և Զինված Ուժերում ստեղծված լարվածության վերաբերյալ։
Հայկական բանակը Ռուսաստանի համար տարածաշրջանում ստրատեգիկ նշանակություն ունի, ինչպես նաև Հայկական բանակը համարվում ՀԱՊԿ անդամ երկրի բանակ։ Ռուսաստանը հստակ նշել է, որ բանակի կազմալուծմանն ուղղված յուրաքանչյուր աննշան քայլ իրենք կդիտեն որպես Արևմուտքից եկած պատվեր։
Հայկական կողմը նշել է, որ բանակի կազմալուծմանն ուղղված ոչինչ չկա, խնդիրը մի քանի զինվորականներն են, ովքեր դուրս են եկել իշխանության դեմ։ Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Շոյգուն կոշտ արձագանք է տվել և կոչ արել ԶՈւ-ում պաշտոնանկությունները դադարեցնել։