Սիրված երգիչ Անդրեն, ով վերջին տարիներին բնակություն հաստատեց Ամերիկայում և ամուսնացավ, հրապարակում է կատարել և գրառմամբ հանդես եկել։
Երգիչն ակտիվ գործունեություն չունի սոցիալական հարթակում , նա բավակնաին ուշ-ուշ է հրապարակումներ կատարում։ Այս անգամ երգիչը հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ ինքն Արարատի ֆոնին է։ Լուսանկարին Աստվածաշնչից հատված է կցել․ «Վա՜յ նրանց, ովքեր բարուն ասում են չար և չարին՝ բարի, խավարը լույս են համարում, լույսը՝ խավար, դառը քաղցր են համարում, քաղցրը՝ դառը»:
Մեկնաբանություններում երգչի հետևորդները գրել են, որ աստվածաշնչյան հատվածն այսօր առավել ակտուալ է, քան երբևէ և համաձայնել նրա հետ, ինչպես նաև նշել են, որ երկար էին սպասել նրան։
Ավելի վաղ Անդրեն հրապարակումներ էր կատարում պատերազմական օրերին և ոգևորվում Արցախի նախագահի խոսքով ու ինչպես շատերը՝ հավատում հաղթանակին։
Պատերազմի ավարտից հետո նրա տևական լռությունը կարծես շատերիս ներսում բույն դրած անհաշտությունն է հայրենիքի կորստի հետ։