«Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ։ Բարի վերադարձ Մարալ»․ Կեսգիշերն անց Նաիրա Զոհրաբյանը գրառում կատարեց

Նաիրա Զոհրաբյանը ուրախալի լուր հայտնեց՝ «Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ։ Բարի վերադարձ Մարալ»: Գրառումից 2 ժամ առաջ հայտնել էր, որ աղոթում են Մարալի համար։

Օգտատերերն անհանգստացել էին, քանի դեռ չգիտեին ինչ է պատահել, ապա ստացվեց ուրախ լուրը, այնուհետև Ռուբեն Մելիքյանը երախտագիտություն է հայտնել նրան և մի փոքր մանրամասն գրառում կատարել, որից պարզ է դարձել, որ այս գործը ստացվել է լ անհատների շնորհիվ։

Մելիքյանը գրել է, որ այժմ Մարալն ազատ է և գտնվում է Լիբանանում ՝ տանը։

Նա շնարհակալություն է հայտնել Նաիրա Զոհրաբյանին, ռուսաստանյա պաշտոնյաների, ինչպես նաև գրառումից հասկանալի է դառնում, որ այս գործը գլուխ բերելուն օգնել է Լիբանանի Կարմիր Խաչը և ՀՅԴ կառույցը։ Նշել է, որ այն լուծվել է անհատների շնորհիվ, քանի որ պետությունը 0 է։

Հիշեցնենք, որ Լիբանանш պայթյունից հետո Մարալը եկել էր հայրենիք և հաստատվել Արցախում։ Գերեվարվել էր պատերազմից հետո, երբ գնացել էր Արցախ՝ անձնական իրերի ետևից։

Понравилась статья? Поделиться с друзьями: