«Պարտադի՞ր է․․․ կաղկանձել թե ահա թե ինչպես է փոխվել տիկինը․․․ձեր քույրերը չէին փոխվելո՞ւ գերության ընթացքում»․ Լևոն Բարսեղյանի գրառումը

Լրագրող Լևոն Բարսեղյանը իր սոցիալական հարթակում բավականին հաճախ անդրադառնում է տարաբնույթ իրողությունների և  հայտնում իր վերաբերմունքը։ Այս անգամ նա անդրադարձ է կատարել գերությունից վերադարձած Մարալ Նաջարյանին, ում վերադարձն  անչափ ուրախություն առաջացրեց հանրության շրջանում։

Սակայն բոլորն էլ անասելի տխրությամբ լցվեցին Մարալի արատաքին փոփոխություններից։ Ահա այս մասին է Լևոն Բարսեղյանի գրառումը։ Նրան զայրացրել է Մարալի «առաջ և հետո» լուսանկարի տարածումը։

Նա գրել է․ «Պարտադի՞ր է Մարալ Նաջարյանի գերությունից ազատվելուց հետո առաջին դիմանկարը դնել նախապատերազմական դիմանկարի կողքին ու կաղկանձել թե ահա թե ինչպես է փոխվել տիկինը։ Այ ոչնչություններ, երեւի ձեր քույրերը չէին փոխվելու գերության ընթացքում։

Թե՞ ուզում եք էս դժոխքի միջով անցած ժողովրդին բացատրել, որ պատերազմն ու գերությունը տառապանք են, շնորհակալություն, չգիտեին մարդիկ։ Մի տարածեք ողբի ու պարտության քարոզիչների արտաթորած աղբը։

Մարալին՝ առողջություն, մյուսներին՝ վերադարձ»: Օգտատերեից ոմանք համաձայնել են լրագրողի հետ և դատապարտել այդօրինակ երևույթները։

Понравилась статья? Поделиться с друзьями: