Այսօր Անդոյի որդու ծննդյան օրն է․ ինչպե՞ս է շնորհավորել դերասանը որդուն

Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը սոցհարթակում բավականին ակտիվ է։ Նա հաճախ է ներկայանում ընտանեկան ջերմ լուսանկարներով։ Նրա հումորը նաև այս հարթակում չի պակասում։ Հումորային հրապարակումները սիրով են ընդունվում օգտատերերի կողմից։

Այս անգամ դերասանը կեսգիշերն անց ինսթագրամյան իր օգտահաշվում  որդու լուսանկարն է հանրայնացրել։ Այսօր դերասանի որդին բոլորեց երկու տարին։ Անդոն լուսանկարին շնորհավորական գրառում է ավելացրել։

Նա գրել է․ «Իմ 2 տարեկան Աշխարհ,իմ սեր,իմ սիրտ,իմ գանձ, իմ առօրյա,իմ ապրելու ու շնչելու առիթ, իմ կյանքի իմաստ, ջերմություն,ուրախություն,խինդ ծիծաղ :Մի խոսքով իմ ԱՄԵԵԵՆ ԻՆՉ: Շնորհավոր ծնունդդ:

Համոզված եղիր` քանի ես ու մաման կանք, քո կյանքի բոլոր դռները բացվելու են արևս, զգացմունքներս անբացատրելի են: Գրիշոկս գանձս: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԻՄ ՍԻՐՈւՆ ԱԽՊԵՐ»։

Մեկնաբանություններում հումորիստի հետևորդները միացել են հայրիկի շնորհավորանքին և հանդես եկել ջերմագին բարեմաղթանքներով։ Ավել վաղ Անդոն հանրայնացրել էր հումորային տեսանյութ։ Իսկ օրեր առաջ հումորիստը նշեց իր տարեդարձը։

Օգտատերերը  շնորհավորական գրառումներ էին կատարում և ջերմ բարեմաղթանքներ հղում սիրված դերասանին։

Понравилась статья? Поделиться с друзьями: