«Վազգեն Մանուկյանին տեսնող եղե՞լ է»․ Լիզա Ճաղարյանի ուշագրավ գրառումը Վազգեն Մանուկյանի կնոջ ու Սաղաթելյանի բանակցությունների մասին

Լիզա Ճաղարյանը հաճախ է կատարում քննադատական հումորով շաղախված գրառումներ։ Դրանք հիմնականում քաղաքական թեմատիկայի բնույթի են կրում ։

Այս անգամ Լիզան անդրադարձ է կատարել Վազգեն Մանուկյանի այն քննադատական խոսքին՝ ուղղված հին դաշնակներից մեկին, իսկ այդ ելույթին հակադարձել էր Գեղամ Մանուկյանը։ Այս ամենի վերաբերյալ չափազանց դիպուկ գրում է Ճաղարյանը․ «Էն որ երեկ չէ 1-ին օրը Վազգենը միտինգի ելույթում քննադատեց անցած դարասկզբի դաշնակներին,

այն որ` հետո Գեղամ Մանուկյանը նրա ելույթից հետո ասաց` համաձայն չի նման գնահատականին, ու իրիկունները «կբանավիճեն» Մանուկյանի հետ, ու էն որ` էդ ելույթից հետո Մանուկյանը երթին չէր մասնակցում, և էն որ` մեկ էլ երթի 1-ին շարքում հայտնվեց Մանուկյանի 1-ին ու վերջին տիկին Վարդուհին և սկսեց բանակցություններ վարել դաշնակ Իշխանի հետ,

ու էն որ էս Իշխանը ոնց որ թե 1-ին ու վերջին տիկնոջը հասկացրեց, որ իր բանավիճելու սիրտ չունի ( զահլա չունի), ու էն որ` տիկին Վարդուհին երթից անէացավ… ա՛յ, էսքան «էն որ»–երից հետո Մանուկյանին տեսնող եղե՞լ է։

Կատակ չեմ անում, կշռադատված, հիմնավորված պատասխաններ եմ ակնկալում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: