Սիրուշոն սոցիալական հարթակում բավականին ակտիվ է։ Նա տարաբնույթ հրապարակումներ է անում, որոնց մեջ միշտ նկատելի է հայկականությունը։ Երգչուհին նոր տեսանյութ է հանրայնացրել ինսթագրամյան իր օգտահաշվում, որտեղ երևում է միայն ինքը, իր ապրումներն ու զգացմունքները։
Մելամաղձոտ երգ է։ Նա նշել է, որ երգի և երաժշտության հեղինակը ինքն է։ Տեսահոլովակին կցել է գրառում, որտեղ պատմել է, թե ինչպես է ծնվել երգը։ Նա գրել է․ «Այս երգը գրել եմ մի քանի օր առաջ։
Սովորաբար երգերը գրում եմ իմ սենյակում, ինձ համար և հազվադեպ եմ հրապարակում, բայց այսօր որոշեցի կիսվել ձեզ հետ։ Հուսով եմ, այն կհասնի ձեր հոգիներին»։ Մելամաղձոտ երաժշտություն է։
Տեսահոլովակում Սիրուշոն ներկայացել է սպորտային ոճով և կրում է իր ստեղծած արծաթյա զարդերը։ Կարճ ժամանակամիջոցում տեսահոլովակը բավականին դիտումներ և հավանումներ է գրանցել։
Երգչուհու երկրպագուները ակտիվություն են ցուցաբերել հատկապես մեկնաբանություններում․ նշել են, որ անչափ գեղեցիկ երգ է։ Տեսահոլովակը կարող եք դիտել ստորև․