Համացանցում քննարկվում է «Երգիր, թե կարող ես» հաղորդման նոր եթերաշրջանի փոփոխությունները, որի պատճառներից խոսել է Գրիգ Գևորգյանը։
Այդ նախագծի հաղորդավարը Վաչե Թովմասյանն էր։ Իսկ այժմ պիտի վարի Գրիգը, իսկ պարային բեմադրություններով կզբաղվի Սոնա Եսայանը, ով Գրիգի կինն է։
Հաղորդման նոր եթերաշրջանի նկարահանումները մեկնարկվել էին պատերազմից առաջ․ 1-ին հաղորդմանը Թովմասյանը որպես հյուր էր , իսկ «Սուպեր խաղը» անցկացրեց Ավետ Բարսեղյանը, այնուհետև մեկ թողարկում էլ Վաչեն վարեց, սակայն, ցավոք սրտի, նկարահանումները դադարեցվեցին՝ երկրում տիրող իրավիճակով պայմանավորված։ Վաչեն այժմ նահնագներում է և համագործակցության առաջարկ ստանում է Գրիգը։
Նա պատմում է, որ երբեք մտքով չի անցել, որ այս ձևաչափով կաշխատի։ Նշում է, որ ամեն ինչ չափազանց շտապ է ստացվել․ առաջարկից մինչ առաջին հաղորդման նկարահանումը մի քանի օր տևեց։
Գրիգը պատմում է, որ մտքով անգամ չի անցել, թե նման հաղորդման վարող կլինի, մանավանդ, երբ այդ հաղորդումը վարել է իր ընկերը, սակայն այս ամենը հանգամանքները այսպես դասավորեցին և այն ավելի շատ փոխարինում է։ «Արմենիա TV»-ի և Գրիգի համագործակցությունը առաջինը չէ։